Ալեքսեյ Լիխաչով
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ռոսատոմի ղեկավարին
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Լիխաչովը կգա Հայաստան՝ քննարկելու նոր ատոմակայանի կառուցման հարցերը
Նոյեմբերի սկզբին նախատեսվում է «Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայաստան։ Այս մասին TASS-ին ասել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Նշվել է, որ այցի շրջանակներում քննարկվելու են ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման ու գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին հարցեր։ Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը նապատեսվում է երկարացնել մինչև 2036 թվականը։
Սուրեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է «Ռոսատոմ»-ի տնօրենի հետ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ համաժողովի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր: Նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից բյուջետային վարկի տրամադրմամբ ատոմակայանի արդիականացմանն ուղղված մնացյալ աշխատանքների իրականացման մանրամասներին:…
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հոկտեմբերի 2-ին մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի լիագումար նիստին, որտեղ բացման խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախարարը ներկա է գտնվել նաև նախագահ Պուտինի և մասնակից երկրների ոլորտային գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների միջև հանդիպմանը: Նշվել է, որ ֆորումը լավ հարթակ է համաշխարհային…




