ալեքսիս ցիպրաս

  • Հունաստանի նոր վարչապետն այսօր կերդմնակալի

    Հունաստանի նոր վարչապետն այսօր կերդմնակալի

    Հուլիսի 8-ին Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը կերդմնակալի որպես վարչապետ: Նրա երդմնակալության արարողությունը կկայանա այն բանից հետո, երբ երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին խորհրդարանին կփոխանցի երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: Միցոտակիսն արդեն շնորհավորանքներ է ստացել գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրասից։ Ըստ վերջին տվյալների՝ «Նոր ժողովրդավարությունը» ստացել է ձայների…

  • Հունաստանի կամ Կիպրոսի սուվերենությունը խախտողները թանկ են վճարելու․ Ցիպրասը՝ Էրդողանին

    Հունաստանի կամ Կիպրոսի սուվերենությունը խախտողները թանկ են վճարելու․ Ցիպրասը՝ Էրդողանին

    Հունաստանի վարչապետի պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությանը Կիպրոսի շուրջ առաջացած լարվածության մասին: Միջանկյալ նշենք, որ Թուրքիան նավթի և գազի հորատման աշխատանքներ է սկսել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (Միջերկրական ծովի արևելյան հատվածում), ինչին դեմ են ոչ միայն Կիպրոսն ու Հունաստանը, այլև մի շարք այլ երկրներ՝ համարելով դա միջազգային իրավունքի…

  • Թուրքիայի կողմից ագրեսիայի աճ կա․ Ցիպրաս

    Թուրքիայի կողմից ագրեսիայի աճ կա․ Ցիպրաս

    «Թուրքիան կարող է Եվրոպայի կողմից ձեռնարկվելիք միջոցներին բախվել, եթե շարունակի նույն ոգով գործել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում»,-ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ «Նկատվում է ագրեսիայի աճ Թուրքիայի կողմից․ մենք դա տեսնում ենք ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի հետ Թուրքիայի հարաբերություններում, այլ նաև այնպիսի կարևոր երկրների, ինչպիսին են ԱՄՆ-ն ու Եվրոպան»,-…

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի վարչապետին

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի վարչապետին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարեկեցություն: Հայաստանը կարևորում է հայ-հունական միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված դարավոր քաղաքակրթական առնչությունների, մեր ժողովուրդների միջև առկա ջերմության,…

  • «Այսօր պատմական օր է». Ցիպրաս

    «Այսօր պատմական օր է». Ցիպրաս

    Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Սկոպիեի հետ համաձայնագրի վավերացումը պատմական իրադարձություն է Հունաստանի եւ Հյուսիսային Մակեդոնիայի համար, այս մասին հաղորդում է «Protothema»- ը: «Այսօր պատմական օր է: Հունաստանը պաշտպանում է իր պատմության կարեւոր մի հատվածը՝ հին հունական Մակեդոնիայի ժառանգությունը: Այսօր մենք գրում ենք նոր էջ բալկանների համար », – ասել է Ցիպրասը: Նրա…

  • Մակեդոնիան կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի

    Մակեդոնիան կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի

    Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրի անվանափոխման համար սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը, հայտնում է RIA Novosti-ն։ Ըստ փոփոխությունների՝ Մակեդոնիայի Հանրապետությունը կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ 121 պատգամավորներից կողմ են քվեարկել 81-ը։ Օրենքը ուժի մեջ կմտնի, երբ խորհրդարանի ընդունած փաստաթուղթը ստորագրի Մակեդոնիայի նախագահ Գեորգի Իվանովը, որը նախկինում հրաժարվել է դա անել։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը…