ալիքներ
Սիդնեյի ափերը ջրի տակ. մահացու փոթորիկը, երկու մետր բարձրությամբ ալիքները հանգեցնում են լողափերի զանգվածային փակման և փրկարարական աշխատանքների
Նոր Հարավային Ուելսը բախվում է եղանակային ծանր ճգնաժամի, քանի որ մահացու փոթորիկները երկու մետր բարձրությամբ ալիքներ են առաջացրել՝ ստիպելով փակել ավելի քան 20 լողափ և հարյուրավոր արտակարգ կանչեր ստանալ: Կին է մահացել ծառի անկման հետևանքով, մինչդեռ ափամերձ հատվածում շարունակվում են հորդառատ անձրևների և վտանգավոր ալիքների նախազգուշացումները:
Սևանում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Սևանի հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 11-ից 13-ը ներառյալ, ժամը 10:00-ից 16:00-ն, հոսանքազրկվելու է Սևանի հեռուստակայանը: Նշված ժամանակահատվածում Սևան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: Գրում է ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքը։
Երկրի վրա սկսվել է վերջին մեկուկես տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորիկը
Երկրի վրա սկսվել է վերջին մեկուկես տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորկը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Արևի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի գիտնական Սերգեյ Բոգաչովը նշել է, որ սա կապված է արևի ակտիվությամբ: Գիտնականը ընդգծել է, որ կան ավելի հզոր մագնիսական փոթորիկներ, սակայն դրանք ավելի հազվադեպ են լինում: Միևնույն ժամանակ նա մագնիսական դաշտի հանդեպ զգայուն…



