ալկոհոլի արտադրամաս
Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 3 մարդ: Այս մասին հայտնում է NTV-ն: Նշվում է, որ շենքում գործել է ալկոհոլի արտադրամաս, որտեղ էլ պայթյունն է որոտացել: Լրատվամիջոցը հաղորդում է, որ տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր: