Ալպեր
Տեսախցիկը, որը մասնագետները կապել են արծվի վզին , նկարահանել է Ալպերում սառցադաշտերի հալումը: Այդ մասին տեսանյութը հրապարակել է Eagle Wings Foundation-ը: Նշվում է, որ լեռնագագաթները, որոնք ժամանակին պատված են եղել ձյան հաստ շերտով, այժմ զուրկ են ձյունածածկույթից՝ կլիմայի փոփոխման հետևանքով: https://www.youtube.com/watch?v=dIPTOWQspEQ
Շվեյցարական Ալպերում ձնահյուսքի հետևանքով 4 դահուկորդ է զոհվել, հայտնում է Swissinfo-ն: Ձյան վիթխարի զանգվածի փլուզումը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Ֆիշերթալ գյուղի մոտակայքում: Վատ եղանակի պատճառով փրկարարական աշխատանքներն իրականացվել են մեկ օր անց։ Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել զոհերի ինքնությունը, թեև հայտնի է, որ նրանք զբոսաշրջիկներ են եղել Գերմանիայից: Իրավապահները նշել են, որ մայրուղու վրա,…
Ալպերում ձնահոսքի պատճառով 10 մարդ է մահացել: Այս մասին հատնում են եվրոպական ԶԼՄ-ները: Ձնահոսքի տակ են հայտնվել Իտալիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի Ալպերում գտնվող հանգստավայրերից մի քանիսը: Անցած շաբաթվա վերջին այդ տարածքում առատ ձյուն էր տեղացել: Ամենաշատ զոհերը գրանցվել են Իտալիայում: Իտալական Վալլե դը Աոստա տարածքում զոհվել է 5 հոգի, նրանց թվում կան իտալացի և…
Ալպերի ճերմակ տեսարանը զարդարել է 70 օդապարիկ: Շվեյցարական Շատո դե Օէքս քաղաքում մեկնարկել է օդապարիկների միջազգային փառատոնը: Կազմակերպիչները չեն սահմանափակել մասնակիցների երևակայությունը, այնպես որ յուրօրինակ օդապարիկների պակաս չի զգացվել: Միջոցառումը տևելու է 9 օր: