Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ՝ Արաբական կոալիցիայի ուժերը հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային։ Այս մասին հայտնում է արաբական Ալ Իհբարիան։ Նշվում է, որ հարվածների պատճառը հուսիների կողմից զենքը դուրս չբերելն էր մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտից՝ իրենց տրված ժամանակահատվածում։