Ալ-Մանսուր
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արևմտյան Ալ-Մանսուր շրջանում 3 հրթիռ է ընկել։ Այս մասին հայտնել է տեղական Shafaq News լրատվականը։ Նշվում է, որ հրթիռների հետևանքով մարդկային կորուստներ և կամ տուժածներ չկան։ Ըստ աղբյուրի՝ հրթիռներն արձակողների թիրախը եղել է, այսպես կոչված, «կանաչ գոտին», որտեղ էլ գտնվում են օտաերկրյա դեսպանություններն ու կառավարական շենքերը։