Ախթամար համալիր
Վերականգնվում է Մ-4, Սևան-Ախթամար համալիր-Մ4 ճանապարհի մոտ 4.7 կմ երկարությամբ հատվածը
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնվում է Մ-4, Սևան-«Ախթամար» համալիր-Մ4 ճանապարհի կմ0+000-կմ 4+737 հատվածը։ Վերականգնվող մարզային ենթակայության ճանապարհահատվածը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջաններում, որի միջոցով Սևան քաղաքի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերը կապվում են միմյանց, Սևան քաղաքի կենտրոնի, միջպետական Մ-4 (Երևան-Սևան), հանրապետական Հ-29 (Սևան-Զովաբեր-Հրազդան) ավտոճանապարհների…

