ականապատված ավտոմեքենա
Սոմալիում ահաբեկչության հետևանքով մահացել է 29 մարդ
Սոմալիում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է 29 մարդ, հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ պայթյունից հետո գրոհայինների և Սոմալիի զորքերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: Նշվում է, որ ականապատված ավտոմեքենայի ղեկին եղել է մահապարտ-ահաբեկիչ:
Սիրիայի արևելքում պայթյունը խլել է 15 մարդու կյանք
Սիրիայի Դեյր Զոր նահանգում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 15 մարդ, հայտնում է Hawarnews-ը: Նշվում է, որ պայթուցիկով ավտոմեքենան կայանված է եղել աշ-Շհիլ ավանի հիվանդանոցի հարևանությամբ:



