ԱՀ Ազգային ժողովի նախագահ
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հայտնել է, որ ապրիլի 27-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։ «Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներին, բաց թողնված հնարավորություններին, առկա իրողություններին: Պետք է ամրագրենք ու սրբագրենք Արցախի և…