ԱՀ ՄԻՊ
Քաղաքացիականների շրջանում կան զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
Քաղաքացիականների շրջանում կան զոհեր և վիրավորներ: Այս մասին գրում է ԱՀ ՄԻՊ-ը: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, որոնցից մեկը` երեխա և 11 վիրավոր, որոնցից 8-ը երեխաներ են։
Արցախում սովամահության դեպք է արձանագրվել
Արցախում սովամահության դեպք է արձանագրվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։ Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության և անձի մահվան մասին վկայականի Կ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել՝ «արտահայտված ալիմենտար դիստրոֆիա (սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք…
Միջազգային հանրությունը գործ ունի հանցավոր վարչախմբի և միջազգային իրավունքը լկտիաբար անտեսող սուբյեկտի հետ. ԱՀ ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկության համաձայն՝ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից հարձակման է ենթարկվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան, որի հետևանքով, այս պահին ճշտված տվյալներով 3 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։ Տարածված հաղորդագրությունում ասվում է․ «Երկուսուկես ամիս շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական…
Ինչ արվում է կեղծ խաղաղասիրության քողի ներքո, միտված է մոլորցնելու միջազգային հանրությանը․ ԱՀ ՄԻՊ
Այսօր Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված թիրախային կրակոցներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ ատելության և ցեղասպանական քաղաքականության հերթական ապացույցն են։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջումգրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում, Արցախի Հանրապետության…
ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ԵՄ հատուկ ներկայացուցչին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցման վրա: «Պարո՛ն Կլաար, Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ ներգրավվածությամբ» Լեռնային Ղարաբաղը կրկին զրկված է գազամատակարարումից: Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին: Տիկի՛ն Միյատովիչ,…
ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին զեկույց
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ-ը։ «Զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարվել 2020 թվականի…
Արցախում ադրբեջանական կողմը կրակ է բացել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից սեպտեմբերի 6-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ «Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից…
ՀՀ ՄԻՊ-ն ու ՌՀՄ նախագահը քննարկել են ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 10-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն ու նրանց հուզող խնդիրները: Դրանց թվում են եղել նաև այն հարցրերը, որոնց ՀՀ քաղաքացիները բախվում են ՌԴ-ում արտագնա աշխատանքի ընթացքում: Հանդիպման ժամանակ ամփոփվել…
Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի. ՄԻՊ
Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով: Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Այս ասուլիսին ներկայացրել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր հայեցակարգը և կոնկրետ ապացույցներ, փաստեր, որոնց վրա հիմնված է այս նոր մոտեցումը: Միջազգային հանրությունն այս հարցում կարևորագույն անելիք ունի, որովհետև Սյունիքում ու Գեղարքունիքում…
Քիչ առաջ վերադարձա Շուշիի շրջանի Մեծ շեն ու Հին շեն գյուղերից․ ԱՀ ՄԻՊ
Քիչ առաջ վերադարձա Շուշիի շրջանի Մեծ շեն ու Հին շեն գյուղերից, որտեղ այցելել էի տեղում հասկանալու համար իրավիճակն ու մեր քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգները: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին շեն գյուղի…
Պետական մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար
Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել` մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի էջում գրառում է կատարել Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել մեր կատարած աշխատանքներն ու իմ դիրքորոշումները: Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր…
Արտակ Բեգլարյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին՝ երեխաների համաշխարհային օրվա առթիվ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 20-ին, երեխաների համաշխարհային օրվա առթիվ նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ Facebook-ի էջը: Նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ տիկին Ֆոր, Նոյեմբերի 20-ը քաղաքակիրթ աշխարհի համար կարևոր օր է, քանզի հենց այդ օրն է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել Երեխայի իրավունքների հռչակագիրը (1959 թ.)…
Այսօր այցելեցի Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր. ԱՀ ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր Facebook-ի էջում գրում է. «Այսօր այցելեցի Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը: Տեղահանվող գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ ավելի ուշ կհրապարակեմ իմ տեսաուղերձը, իսկ Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում, որ պատմամշակութային ժառանգությունն ու պատմական ապացույցները որևէ նշանակություն չունեն քաղաքականության ու հայրենատիրության…
Մեր սիրելի ու վիրավոր Ստեփանակերտը կանչում իր զավակներին դեպի տուն. ԱՀ ՄԻՊ
Մեր սիրելի ու վիրավոր Ստեփանակերտը վերստին լուսավորվում է և կանչում իր զավակներին դեպի տուն, գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ու կից լուսանկար հրապարակել։ «Աշխատանքային վազքի մեջ որոշեցինք այցելել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճար, ինչպես նաև ցուցադրել հեռավոր ստեփանակերտցիներին իրենց սիրելի հատվածներից մեկը»,- գրել է նա: https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3713612752010268
Ես շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով. ԱՀ ՄԻՊ
Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով… Անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Առիթ կլինի ավելի սթափ գլխով անդրադառնալ անցյալին ու ապագային, սակայն նշեմ, որ անկախ մարդու իրավունքների կեղծ միջազգային օրակարգի հանդեպ…










