Աղջիկների օր
Ստեղծենք հավասար հնարավորություններ աղջիկների ձայնը լսելի դարձելու համար. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ: «Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է: Կոտրենք կարծրատիպերը, ստեղծենք հավասար հնարավորություններ աղջիկների ձայնը լսելի դարձելու և որոշումների կայացման գործընթացում ներգրավվելու համար», – նշված է գրառման մեջ։ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1209301942590601
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Հոկտեմբերի 11-ն Աղջիկ երեխաների միջազգային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի առաջարկով՝ ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության: Տոնն առաջին անգամ նշվել է 2012 թվականին: Քսանհինգ տարի առաջ 200 երկրներից ավելի քան 30,000 կին ժամանել էր Պեկին՝ Կանանց Համաշխարհային խորհրդաժողով` կանանց և աղջիկների իրավունքները՝ որպես մարդու իրավունք ճանաչելու: Որպես գլոբալ կանանց շարժում՝ այն ուղղված էր ի…


