Աղ-ավազ
Հայաստանի որոշ շրջաններում առկա է մերկասառույց
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկություններ են տրամադրել՝ կապված ՀՀ ավտոճանապարհներին մերկասառույցի առկայության հետ։ Նշվում է, որ տեղ-տեղ մերկասառույց է առկա Ապարանի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում։ Ըստ աղբյուրի՝ ճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

