ամառային զորակոչ
Ամառային զորակոչի շրջանակներում 20 քաղաքացի ուղարկվել է այլընտրանքային ծառայության
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում որոշեց 3 մլն դրամ հատկացնել այլընտրանքային ծառայություն անցնող երիտասարդներին դրամական բավարարում վճարելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի որոշմամբ 2022-ի ամառային զորակոչի շրջանակում այլընտրանքային աշխատանքային ծառայության են ուղարկվել 20 քաղաքացի: «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի համաձայն այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամuական դրամական բավարարում…
Ամառային առաջին զորակոչը Տավուշի մարզում
Հունիսի 13-ին Տավուշի մարզում մեկնարկել է ամառային առաջին զորակոչը: Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը, ծնողներ, ընկերներ ու հարազատներ: Տղաներին բարի ճանապարհ ու անփորձանք ծառայություն է մաղթել ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Տավուշի մարզի տարածքային թիվ 1 ստորաբաժանման ղեկավար գնդապետ Կամո Հարությունյանը:
Ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը տեղի կունենա ամառային զորակոչ
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին այսօր Կառավարությունը որոշում կայացրեց։ Նախագծում ասվում է. «Հայտարարել 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը…
Կադրեր՝ մեկնարկած ամառային զորակոչից (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունիսի 21-ից մեկնարկել է ամառային զորակոչը։ Զորակոչից լուսանկարներ են հրապարակվել ՀՀ կառավարության Facebook-ի էջում։ Լուսանկարների հեղինակը Արեգ Բալայանն է։
Մեկնարկել է ամառային զորակոչը
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 21-ին մեկնարկել է 2021թ. ամառային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
Քաղաքացիների դիմում-բողոքների hանձնաժողովի աշխատանքը կկազմակերպվի համաճարակային կանոնների պահպանմամբ
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը հայտնում է, որ 2020թ. ամառային զորակոչի ընթացքում, ինչպես և նախորդ զորակոչերին, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործելու է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը: «ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կարեւոր դերակատարում ունի զորակոչի գործընթացում: Այն հանձնառու է քննարկելու քաղաքացիների դիմումներն ու բողոքները, մասնակցելու դրանցում արծարծված խնդիրների…
Արցախի նախագահը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի և զորացրման հրամանագիրը
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: «2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ և որոնք չեն…
Ամառային զորակոչին կիրականացվեն կորոնավիրուսի կանխարգելման մի շարք միջոցառումներ
Պն խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ում գրառում է կատարել: Խոսնակը հայտնում է, որ ամառային զորակոչի փուլերում կիրականացվեն կորոնավիրուսի պանդեմիայի կանխարգելման մի շարք միջոցառումներ, որպեսզի վիրուսը չներթափանցի զինված ուժեր: «Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ամառային զորակոչի թե նախապատրաստական փուլում, թե բուն զորակոչի ընթացքում կիրականացվեն ?????-?? տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես․ ?.Զորակոչիկներին և…
Դեռ վաղ է խոսել ամառային զորակոչի երկարաձգման մասին․ Սահակ Օհանյան
Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը խոսեց ամառային զորակոչի հետաձգման սցենարի մասին։ «Զորակոչն ընթանալու է ըստ նշված ժամանակացույցի։ Անհրաժեշտության դեպքում` օրենքով սահմանված կարգով, կարող է երկարաձգվել։ Դեռ վաղ է դրա մասին խոսել» – ասաց Օհանյանը։
Ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինծառայության է մեկնել կանխատեսվածից 15 տոկոս ավելի քաղաքացի․ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Facebook-ի իր էջում գրել է․ «Ավարտվեց 2019թ. ամառային զորակոչը 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության…
Ամփոփվեցին 2019 թվականի ամառային զորակոչի արդյունքները
Հուլիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստի ընթացքում քննարկվեց 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքին և արդյունքներին վերաբերող հարցեր: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանի զեկուցմամբ` 2019 թվականի ամառային զորակոչն անցել է առանց խոչընդոտների, կատարվել և գերակատարվել է նախատեսված առաջադրանքը: Գեղարքունիքի…
Ամառային զորակոչը շարունակվում է
Շարունակվում է 2019 թվականի ամառային զորակոչը: ՊՆ կենտրոնական հավաքակայանում գործող զորակոչային հանձնաժողովների սպաները զրուցում են զորակոչիկների հետ, ներկայացնում «Ես եմ» ծրագիրն ու դրա առանձնահատկությունները, նախնական տեղեկություններ տրամադրում զինծառայողների իրավունքների, ինչպես նաև հուզող հարցերով հրամանատարներին դիմելու կարգի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի մեկնարկին
Հուլիսի 2-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի մեկնարկին: Զորակոչիկներին այդ կարևոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բանակի հրամանատարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորակոչիկները պատվով կկրեն…
Այսօր մեկնարկել է ամառային առաջին զորակոչը
Հանդիսավորությամբ մեկնարկել է 2019 թվականի ամառային առաջին զորակոչը: Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել 2019 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին իրենց հարազատների հետ միասին պատմական վայրից Հայոց հաղթանակած բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ…