ամենաաջողջ քաղաք
Աշխարհի ամենաառողջ քաղաքը համարվում է Փարիզը
Ըստ TravelSupermarket-ի անցկացրած ուսումնասիրությունների՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը ճանաչվել է աշխարհի ամենաառողջ քաղաքը։ Փարիզին հաջորդում են Չիանգ Մայը (Թաիլանդ) և Բարսելոնան (Իսպանիա), հայտնում է Daily Mail-ը։Վարկանիշային աղյուսակը կազմվել է՝ հաշվի առնելով տվյալ քաղաքներում զբոսայգիների, մարզասրահների, սպա կենտրոնների և բուսակերների համար ռեստորանների քանակը։ Մայամին 6-րդ հորիզոնականում է, Լոնդոնը՝ 67-րդը։