Ամերիկայի Գավաթ

  • Ամերիկայի գավաթ․ բացման խաղում Բրազիլիան անկասելի էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ամերիկայի գավաթ․ բացման խաղում Բրազիլիան անկասելի էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Բրազիլիայում մեկնարկեց ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Բացման խաղում միմյանց հետ մրցեցին Բրազիլիայի և Բոլիվիայի հավաքականները։ Կոուտինյոյի դուբլի և Էվերտոնի գոլի շնորհիվ բրազիլացիները հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով։ Հաջորդ խաղը Բրազիլիան կանցկացնի հունիսի 19-ին, որում ուժերը կչափի Վենեսուելայի հետ։ https://www.youtube.com/watch?v=yPhRd-eCjXs

  • Պետք է ամեն ինչ անեմ, որ Մեսսին գավաթը պահի իր գլխավերևում․ Ագուերո

    Պետք է ամեն ինչ անեմ, որ Մեսսին գավաթը պահի իր գլխավերևում․ Ագուերո

    Սերխիո Ագուերոն խոսել է Ամերիկայի Գավաթի խաղարկության մասին որը կմեկնարկի հունիսի 14-ին: «Ավելի շատ ցանկանում եմ հավաքականի կազմում տիտղոս նվաճել Մեսսիի համար, այլ ոչ թե ինձ: Հուսով եմ՝ դա մի օր տեղի կունենա: Դա մեր ընդհանուր երազանքն է: Ես պատկերացնում եմ, թե որքան ծանր է Մեսսիի համար: Պետք է ամեն ինչ անեմ, որ նա գավաթը…

  • Նեյմարը չի մասնակցի Ամերիկայի Գավաթի խաղարկությանը

    Նեյմարը չի մասնակցի Ամերիկայի Գավաթի խաղարկությանը

    Նեյմարը վնասվածք է ստացել Քաթարի հետ ընկերական խաղում: Բրազիլացի ֆուտբոլիստը չի կարողացել զսպել արցունքներն ու բժիշկների օգնությամբ քայլել է դեպի հանդերձարան: Այնուհետև նա մարզադաշտն  լքել է հենակների օգնությամբ: Նշենք, որ Բրազիլիայի հավաքականի բժիշկներն արդեն հաստատել են Նեյմարի վնասվածքը։ Նրա մոտ սրունքաթաթի կապանների պատռվածք է ախտորոշվել: Վնասվածքի պատճառով նա չի կարողանա մասնակցել Ամերիկայի Գավաթի խաղարկությանը:

  • Հոգեբանական տեսանկյունից Նեյմարը պատրաստ չէ. Ֆրանցիսկո Նովելիտո

    Հոգեբանական տեսանկյունից Նեյմարը պատրաստ չէ. Ֆրանցիսկո Նովելիտո

    Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից հայտարարել են, որ Նեյմարը հոգեբանորեն պատրաստ չէ Ամերիկայի Գավաթի խաղարկությունը: «Կարծում եմ՝ Նեյմարը մեզ կարող է խնդրել և չմասնակցել մրցաշարին: Հոգեբանական տեսանկյունից նա պատրաստ չէ խաղալ և պատասխանել լրագրողների հարցերին»,- Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի փոխանախագահ Ֆրանցիսկո Նովելիտոյի խոսքը մեջբերել է AS-ը: Հիշեցնենք, որ Նեյմարը մեղադրվում է բռնաբարության մեջ:

  • Նախքան Ամերիկայի Գավաթը Նեյմարը կհասցնի վերականգնել մարզավիճակը. Տիտե

    Նախքան Ամերիկայի Գավաթը Նեյմարը կհասցնի վերականգնել մարզավիճակը. Տիտե

    Տիտեն հույս ունի, որ Նեյմարը կկարողանա վերականգնել մարզավիճակը նախքան Ամերիկայի Գավաթի խաղարկությունը։ «Եթե համեմատենք Նեյմարի ներկայիս վիճակն ու անցյալ տարվա վնասվածքին հաջորդած վիճակը, կտեսնենք, որ շատ մեծ տարբերություն կա։ Այժմ նա ավելի շատ ժամանակ ունի լիովին վերականգնվելու համար։ Համոզված եմ՝ Նեյմարը կհասցնի վերականգնել մարզավիճակը նախքան Ամերիկայի Գավաթը։ Նա կարող է ավելի լավ մարզավիճակում լինել, քան…