ամերիկյան ամսագիր
Էրդողանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել
Ամերիկյան Foreign Policy ամսագիրի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քաղցկեղ է ախտորոշվել։ Նշվում է, որ քաղցկեղի հետևանքով կարող է անհնար դառնալ նրա հետագա կառավարումը: Ի պատասխան՝ Էրդողանը բասկետբոլ խաղալու կադրեր է հրապարակել իր էջում և ընդգծել, որ «Առողջության համար կարևոր է սպորտով զբաղվելը, և ես դա անում եմ շաբաթական երեք անգամ»:
«People»-ն ընտրել է տարվա ամենագեղեցիկ կնոջը
Ամերիկյան «People» ամսագիրը հատուկ թողարկման «The Beautiful Issue» շապիկի վրա զետեղել է դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Գարների լուսանկարը: Շապիկը հրապարակվել է պարբերականի ինստագրամյան էջում: Հրապարակման մեջ նշվում է, որ «հրաշալի դերասանուհի, ակտիվիստո և երեք երեխաների մայր Գարներն ամեն օր իր ավանդն է ներդնում աշխարհն ավելի լավը դարձնելու համար»:


