ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ
Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկվել է սահմանային միջադեպերը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ սույն թվականի մարտի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին շրջանի սահմանային միջադեպերը:
ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կարևորել են ժողովրդավարական զարգացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ։ «Արարատ Միրզոյանը և Էրիկա Օլսոնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներում…