ԱՄՆ պետքարտուղարի օգնականը
ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից: Իր ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը կհետևի ԱՄՆ հյուպատոսական գործողություններին, կհանդիպի օտարերկրյա կառավարությունների գործընկերների հետ՝ ընդգծելու Միացյալ Նահանգների խորը և կայուն հանձնառությունը երկրից դուրս ԱՄՆ քաղաքացիների պաշտպանությանը և դեպի ԱՄՆ օրինական ճանապարհորդությունների դյուրացմանը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ և քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղությանն ուղղված ջանքերի հեռանկարները: Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ…