Այլանս
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» ՍՊԸ-ն ներառել «Ալյանս» ազատ տնտեսական գոտում՝ 5 տարով։ Ընտկերությունը զբաղվելու է անօդաչուների արտադրությամբ և արտահանմամբ։ Նախատեսվում է 2021-ից 2025 թվականների ընթացքում կատարել շուրջ 4,25 միլիարդ դրամ ներդրում։ Ստեղծվելու է առնվազն 85 նոր աշխատատեղ, որոնց միջին աշխատավարձը կազմելու է 450-ից 550 հազար դրամի սահմաններում։