Անակար
Ֆրանսիայի իշխանությունները վճռականորեն դատապարտել են երկրի առաջնորդ Էմանուել Մակրոնի «հիվանդ հոգեկանի» մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Հայտնի է, որ միջադեպի պատճառով Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Անկարայում իր դեսպանին: Այս մասին տեղեկանում ենք France-Presse-ից: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ Էրդողանը ասել է, որ Մակրոնը հոգեբույժի կարիք ունի: