անասնաբուժություն
Պրինս Էդվարդ կղզու համալսարանը ճանաչվել է Կանադայի լավագույն գործատուներից մեկը՝ նոր բժշկական կենտրոնի բացման ֆոնին
Պրինս Էդվարդ կղզու համալսարանը (UPEI) 2026 թվականին ընդգրկվել է Forbes-ի կողմից Կանադայի լավագույն գործատուների ցուցակում՝ զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը, միաժամանակ բացելով իր նոր Բժշկության և առողջապահական գիտությունների ֆակուլտետի կենտրոնը միջառարկայական վերապատրաստման համար։
Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի դեմ պայքարի նոր ծրագիր
ՀՀ-ում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի դեմ պայքարի նոր ծրագիր է մեկնարկել՝ նպատակ ունենալով ապահովել անասնահամաճարակային կայուն իրավիճակ և նվազեցնել ռիսկերը:
Դանիել Սփենսեր․ Հարգելով մանկական աստղի և անասնաբույժի կյանքը
Դանիել Սփենսերը, ով առավել հայտնի էր «Ինչ է կատարվում!!» սերիալում Դի Թոմասի դերով, մահացել է 60 տարեկանում՝ թողնելով ուժեղ կամքի և նվաճումների հարուստ ժառանգություն։
2025-ին դաբաղի պատվաստանյութը ձեռք կբերվի ուղիղ արտադրողից՝ 605 մլն դրամ արժողությամբ
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 5-ի նիստում հաստատեց 2025 թվականին դաբաղի պատվաստանյութի ձեռքբերման ծրագիրը, որը կիրականացվի ուղղակի գնման միջոցով՝ Ռուսաստանի «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնից» (ВНИИЖ -բիոկոմբինատ): Պատվաստանյութի ձեռքբերման ընդհանուր արժեքը կկազմի 605,693,283 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն և հարակից ծախսերը: «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնը» առաջարկել է 1 մլ պատվաստանյութի գինը 143.63 դրամ (100 մլ դոզա, 50…
Սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթուղթը պարտադիր է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրապետության 5 խոշոր թռչնաֆաբրիկաների՝ «Արաքս թ/ֆ» և «Նուբարաշեն թ/ֆ» ՓԲԸ-ների, ինչպես նաև «Սպիտակի թ/ֆ», «Շիրառ» և Լուսակերտ «Ագրոտեքինվեստ» ՍՊԸ-ների տնօրենների ու իրացման պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը և Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Թռչնաբուծության ոլորտի տնտեսավարողների մոտ…
Հայաստանում նախատեսվում է արգելել կենդանիներին հակաբիոտիկներով գիրացնելը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ է ներկայացրել կառավարություն, որով նախատեսվում է վերահսկողություն իրականացնել կենդանական ծագման սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդային առկայության նկատմամբ և սահմանել, որ դեղային կերը և հակաբիոտիկ պարունակող կերային հավելումները պետք է կիրառվեն բացառապես անասնաբուժական նպատակով: Հայտնի է, որ հակաբիոտիկների չհիմնավորված կիրառումը հղի է լուրջ վտանգներով: Առողջապահության ոլորտի մասնագետները համաշխարհային մակարդակով ահազանգում են, որ…






