անաստասիա գալուստյան
Գալուստյանը կոտրել է ոտնաթաթը․ նա բաց կթողնի Աշխարհի առաջնությունը
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը մարզման ժամանակ ոտնաթաթի կոտրվածք է ստացել։ Այս մասին լուրը ArmSport-ի հետ զրույցում հաստատել է Հայաստան գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։ Քանի որ գեղասահքի Աշխարհի առաջնությունը Ստոկհոլմում մեկնարկում է հաջորդ շաբաթ, Գալուստյանը ստիպված կլինի բաց թողնել այն։ Ստեփանյանը հույս է հայտնել, որ մեր գեղասահորդուհուն կհաջողվի վերականգնվել մինչև սեպտեմբեր՝ Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարին ընդառաջ։
Գեղասահորդները պատրաստվում են Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից հայտնում են, որ մարզիկները պատրաստվում են Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին։ «Թինա Կարապետյան / Սիմոն Պրոուքս Սենեկալ զույգը այժմ մարզվում է Կանադայում, Մոնրեալում։ Նրանք, ինչպես նաև մեր մյուս մարզիկները, պատրաստվում են մասնակցել Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որը պետք է կայանա Զագրեբում Հունվարի 25-31, այնուհետև Մարտի 22-28 Շվեդիայում կայանալիք աշխարհի խաղերի», – ասվում է հայտարարության…
Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
Անաստասիա Գալուստյանը դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարի հաղթող: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի ներկայացուցիչը վաստակել է 149.92 միավոր: Կարճ ծրագրից հետո 20-ամյա գեղասահորդուհին առաջին տեղում էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երկրորդ արդյունքը և պահպանել առաջատարի դիրքը: Կանանց մենասահքում հանդես են եկել 13 մարզուհիներ: Հիշեցնենք, որ…
Հայ գեղասահորդուհին միջազգային մրցաշարում դարձել է մրցանակակիր
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Prague Ice Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է երրորդ տեղը: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 20-ամյա գեղասահորդուհին վաստակել է 149.69 միավոր: Կանանց մենասահքի մրցմանը մասնակցել են 15 մարզուհիներ: Սա Անաստասիա Գալուստյանի երկրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Հոկտեմբերին նա հանդես էր եկել Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած…
Անաստասիա Գալուստյանը 6-րդն է. Դենիս Տենի հուշամրցաշար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գեղասահքի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող Դենիս Տենի հուշամրցաշարի ազատ ծրագրում հավաքեց 100.19 միավոր և գրավեց 6-րդ տեղը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Դա 20-ամյա գեղասահորդուհու առաջին մեկնարկն էր նոր մրցաշրջանում: Ազատ ծրագրից հետո Գալուստյանը 5-րդ տեղում էր: Հիշեցնենք, որ Սոչի-2014 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը 2018 թվականի…
Անաստասիա Գալուստյանը հանդես եկավ Ղազախստանի մրցաշարի կարճ ծրագրում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը երեկ մրցելույթներ է սկսել նոր մրցաշրջանում՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող Դենիս Տենի հուշամրցաշարի կարճ ծրագրով։ Իր ելույթի համար Գալուստյանը վաստակել է 53,94 միավոր ու զբաղեցրել 5-րդ տեղը։Այսօր հայ գեղասահորդուհին մասնակցելու է ազատ ծրագրին։ Հավելենք նաև, որ կարճ ծրագրում հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող Սերաֆիմա Սախանովիչը, ով ստացել է 69,54 միավոր։ https://www.youtube.com/watch?v=ehLH0FGCtR0&fbclid=IwAR2beaJ751_-NxBX3sZKn3TM2S9On7J7enPZX_7EVLbLy0vOQL2lztSIXuo
Հայ գեղասահորդուհին կմասնակցի Ղազախստանում անցկացվող հուշամրցաշարին
Գեղասահքի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կմասնակցի Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք Դենիս Տենի հուշամրցաշարին: Դա 20-ամյա գեղասահորդուհու առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում: Denis Ten Memorial Challenge-ի կանանց մենասահքի կարճ ծրագիրը տեղի կունենա հոկտմբերի 10-ին, իսկ ազատ ծրագիրը՝ հաջորդ օրը: Կանանց մենասահքի մրցմանը կմասնակցեն 16 մարզուհիներ: Հիշեցնենք, որ Սոչի-2014 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը 2018…
Գեղասահքի աշխարհի առաջնությունում Եվգենյա Մեդվեդևան բրոնզե մեդալ է նվաճել
Ճապոնիայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության կանանց մենապայքարում Եվգենյա Մեդվեդևան բրոնզե մեդալ է նվաճել` 223,80 միավորով: 16-ամյա գեղասահորդուհի Ալինա Զագիտովան կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումն է նվաճել, որը կարճ ծրագրից հետո պահպանել է առաջատարի դիրքն ու վաստակել 237,50 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Էլիզաբետ Տուրսինբաևան` 224,76 միավորով: Կանանց մենասահքում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը…
Գեղասահքի ԱԱ. Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը
Ճապոնիայի Սայտամա քաղաքում մարտի 18-24-ը կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը, որոնք մարտի 18-ին մրցավայր կմեկնեն իրենց մարզիչների հետ: Այս առաջնությունում ևս չենք ունենալու պարային զույգ. «Թինա Կարապետյանն անցյալ տարի ունեցել է զույգի հետ…
Անաստասիա Գալուստյան. Ինձ հոգեբանի օգնություն պետք չէ
Հայ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը News.ru-ին տված հարցազրույցում խոսել է Բելառուսում անցկացված Եվրոպայի առաջնությունում իր ձախողված ելույթների, ստացած միավորների և ապագայի ծրագրերի մասին: «Չգիտեմ՝ ինչ էր կատարվում ինձ հետ Մինսկում: Բոլոր մարզումները հրաշալի էին անցել, ոչ մի խնդիր չկար: Եվ արդյունքում այսպիսի ելույթ… Սա հոգեբանական խնդիր էր: Թվում էր՝ ոչինչ չի ազդում ինձ վրա, բայց ինչ-որ…
Եզրափակչում Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը
Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում այսօր` հունվարի 25-ին, ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: Վճռական փուլում Անաստասիան 24 ուժեղագույնների հետ պայքարում զբաղեցրել 22-րդ հորիզոնականը` գրանցելով 132.63 արդյունք: Առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը ներկայացնող Սոֆիա Սամոդուրովան՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն (213,84): Երկրորդ տեղում ռուս Ալինա Զագիտովան է (198,34): Լավագույն եռյակը եզրափակում է ֆին Վիվեկա Լինդֆորսը…
Անաստասիա Գալուստյանի ելույթը եզրափակչում այսօր է
Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում այսօր հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: Նա, ինչպես արդեն հայտնի է, կարճ ծրագիրը հաղաթահարել ու մտել է եզրափակիչ: Վճռական փուլում Անաստասիան 24 ուժեղագույնների հետ կմրցի կամավոր /ազատ /ծրագրով: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում, 37 մրցակիցների պայքարում, գրավել էր 26-րդ տեղը և չէր…
Անաստասիա Գալուստյանը դուրս է եկել եզրափակիչ
Այս օրերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Կայացել է կանանց մենասահքի կարճ ծրագիրը, որին մասնակցել է 36 մարզուհի: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում զբաղեցրել է 21-րդ տեղը և դուրս եկել եզրափակիչ: Եզրափակիչ դուրս են եկել առաջին 24 հորիզոնականները զբաղեցրած գեղասահորդուհիները: Հավելենք, որ կանանց մենասահքի ազատ ծրագիրը կայանալու է հունվարի 25-ին, իսկ…
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. մեր մասնակիցների ժամանակացույցը
Հունվարի 23 –ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրոպայի գեղասահքի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Նույն օրը կարճ ծրագրով պայքարի կբռնվեն մենասահորդուհիները: Մեր երկիրը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը: Նրա հաջորդ մրցելույթը տեղի կունենա հունվարի 25-ին: Այդ օրը մենասահորդուհիները կներկայացնեն իրենց կամավոր ծրագրերը: Հայաստանի երկրորդ մասնակից, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հունվարի 24-ին հանդես կգա կարճ, իսկ հունվարի 25-ին`…














