Հայ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը News.ru-ին տված հարցազրույցում խոսել է Բելառուսում անցկացված Եվրոպայի առաջնությունում իր ձախողված ելույթների, ստացած միավորների և ապագայի ծրագրերի մասին:
«Չգիտեմ՝ ինչ էր կատարվում ինձ հետ Մինսկում: Բոլոր մարզումները հրաշալի էին անցել, ոչ մի խնդիր չկար: Եվ արդյունքում այսպիսի ելույթ… Սա հոգեբանական խնդիր էր:
«Պետք է եզրակացություն կատարենք, հասկանանք՝ ինչ է պետք փոխել: Ուզում եմ մինչև մրցաշրջանի ավարտը ցույց տալ իմ առավելագույնը, չէ՞ որ դեռ շատ կարևոր մրցելույթներ կան: Չեմ պատրաստվում ինձ հանգիստ տալ, անմիջապես անցնելու եմ մարզումներիս:
Կվերլուծեմ սխալներս, կդիտեմ տեսանյութերը, թեև դա սարսափելի է: Հոգեբանի օգնություն պետք չէ, ինքդ պիտի կարողանաս հավաքվել ու մոտիվացնել քեզ: Ի վերջո, մարդիկ դիտում են, սպասում ու հավատում»,- անկեղծացել է գեղասահորդուհին:
Գալուստյանը խոսել է նաև Աշխարհի առաջնությանն ու Ուսանողական մարզական խաղերին իր առաջիկա մասնակցության մասին:
«Ունիվերսիադիային կմասնակցեմ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի կազմում, ապա կմեկնեմ Տոկիո՝ Աշխարհի առաջնությանը: Ամեն ինչ կանեմ, որ Ունիվերսիադայում վնասվածք չստանամ»,- ասել է հայազգի մարզիկը:
Հաղորդում է armsport.am-ը։
