Անգլիական լիգայի գավաթ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատմել է, որ «Չելսիի» հետ անգլիական լիգայի Գավաթի խաղում գոլի հեղինակ է դարձել գնդակի օգնությամբ. «Անկեղծ ասած, հարցը գնդակի մեջ է: Երբ մենք մարզվում էինք այս գնդակներով ու հարվածում էինք դարպասին, կար վերև-ներքև շարժում, գնդակը կարող էր թռչել ուր ասես: Բարեբախտաբար, այս անգամ այն վերևի անկյան կողմն ընթացավ: Լավ օր…
«Լիվերպուլը» կարող է հեռացվել Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը: Աղբյուրի փոխանցմամբ ՝«Միլթոն-Քինս Դոնսի» դեմ մրցաշարի 1/16 եզրափակչի խաղում «կարմիրների» կազմում խաղացել է մի ֆուտբոլիստ, որը չի բավարարում մրցմանը մասնակցելու համար գրանցման չափանիշներին: Խաղացողի անունը չի նշվում։ Մեկնաբանելով իրավիճակը՝ լիվերպուլյան աղբյուրն ասել է. «Ակումբը տեղյակ է պոտենցիալ վարչական խնդրի մասին, որը…