անգլիական պրեմիեր լիգա
Ուկրաինացի ֆուտբոլիստ Միխայլո Մուդրիկը, ով Լոնդոնի «Չելսիի» ամենաթանկարժեք տրանսֆերներից մեկն է, դրական արդյունք է տվել դոպինգ թեստի ժամանակ և կանգնած է չորս տարվա որակազրկման սպառնալիքի առաջ։ Ուկրաինական Tribuna լրատվականն է հաղորդել այս լուրը՝ նշելով, որ Մուդրիկը մելդոնիում (Mildronate) է օգտագործել, ինչը արգելված նյութ է։ Ֆուտբոլիստը նախատեսում է մոտ օրերին հանրային բացատրություն տալ, մինչդեռ իր Instagram-ի…
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունել էր «Լեսթերին»: Խաղը կայացավ «Էնֆիլդում» և ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Առաջին գոլը հեղինակեց Սադիո Մանեն՝ աչքի ընկնելով 40-րդ րոպեին: Հանդիպման վերջնամասում «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդդիսոնը հավասարեցրեց հաշիվը: Տանտերերին հաղթանակ ապահովեց Ջեյմս Միլները՝ ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Սա «Լիվերպուլ»-ի 8-րդ անընդմեջ հաղթանակն էր, մերսիսայդցիները հավաքեցին…
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է նորից մասնակցել «զինագործների» խաղին: Այս մասին գրում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը: Ըստ ակումբի, վնասվածք ստացած ֆուտբոլիստների ցանկից Մխիթարյանի` կրկին խաղալու հնարավորությունը կգնահատվի առաջիկա հանդիպումից առաջ: Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթի»-ին: Հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով…
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա խաղում խոշոր՝ 0-3 հաշվով առավելության հասավ «Հադերսֆիլդ»-ի նկատմամբ: «Քաղաքայիններ»-ի կազմում գոլերի հեղինակ են դարձել Դանիլոն (18-րդ րոպե), Ռահիմ Ստերլինգը (54-րդ րոպե) և Լերոյ Սանեն (56-րդ րոպե): «Մանչեսթեր Սիթի»-ն այս հանդիպումից հետո վաստակած 56 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում` առաջատար «Լիվերպուլ»-ին զիջելով չորս միավոր։