Անգլիական ֆրանդ
Անգլիական գրանդը 65 մլն եվրո է առաջարկել Նապոլիի ֆուտբոլիստի համար
«Չելսին» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը: Լոնդոնյան ակումբն իտալական ակումբին արդեն արել է 65 միլիոն եվրոյի առաջին առաջարկը։ Իտալական կողմը ժամանակ է խնդրել մտածելու համար։ 23-ամյա նիգերիացու պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։