Անգլիայի գավաթ

  • Արսենալը դուրս մնաց գավաթի խաղարկությունից

    Արսենալը դուրս մնաց գավաթի խաղարկությունից

    Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Արսենալ»-ը ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: «Կարմիր սատանանները» Ալեքսիս Սանչեսի, Ջեսի Լինգարդի և Անտոնի Մարտիալի խփած գոլերի շնորհիվ հաղթեցին 1:3 հաշվով: «Զինագործներից» մեկ գնդակը խփեց Օբամեյանգը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս չի հայտավորվում «Արսենալ»-ի կազմում, քանի որ վերականգնվում է վնասվածքից:

  • Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի»

    Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի»

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք առաջիկա խաղը: Այս մասին գրում են անգլիական սպորտային էջերը: Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի նաև այս խաղը: Նշվում է նաև, որ հայ կիսապաշտպանը «զինագործներին» կօգնի միայն հունվարի 29-ին կայանալիք, ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Քարդիֆ Սիթի»-ի դեմ խաղում: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Անգլիայի…

  • Անգլիայի գավաթ. Արսենալ – Մանչեստեր Յունայթեդ

    Անգլիայի գավաթ. Արսենալ – Մանչեստեր Յունայթեդ

      Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում անց է կացվել 1/16 եզրափակչի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում Լոնդոնի «Արսենալ»-ը կմրցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Մյուս զույգերը կազմել են՝ «Մանչեսթեր Սիթի»-«Բարնլին», «Չելսի»-«Շեֆիլդ»/«Լուտոն», «Տոտենհեմ»-«Քրիսթալ Փելաս», «Սուոնսի»-«Ջիլինգհեմ»,«Ուիմբլդոն»-«Վեսթ Հեմ», «Սթոկ»/«Շրեսբուրի»-«Վուլվզ», «Միլուոլ»-«Էվերթոն», «Բրայթոն»-«Վեսթ Բրոմվիչ», «Աքրինգտոն»-«Դերբի»/«Սաութհեմփթոն», «Դոնկաստեր»-«Օլդհեմ Աթլետիկ», «Նյուքասլ»/«Բլքեբեռն»-«Ուոթֆորդ», «Միդլսբրո»-«Նյուպորտ», «Բարնետ»-«Բրենտֆորդ», «Պորտսմուրտ»-ՔՊՌ, «Բրիստոլ»-«Բոլտոն»: «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» միմյանց հետ կմրցեն հունվարի 26-ին: