Անդրանիկ Հակոբյան
Ազգագրական երգերով հանդես եկող Արա Այվազյանը ներկայացրել է իր ու իր աշակերտ Անդրանիկ Հակոբյանի համատեղ կատարումը։ Տեսահոլովակը Այվազյանը տեղադրել է Youtube-ի իր ալիքում։ Երաժշտության հեղինակը հենց Այվազյանն է, իսկ բառերը հեղինակել է Մարսետ Սիրունյանը։ գործիքավորումը՝ Գարեգին Առաքելյանի։ Երգը կոչվում է «Ներիր, էրգիր»։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Շտապ. զինված մահափորձ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ. քիչ առաջ այցելեցի օրեր առաջ զինված մահափորձի ենթարկված Անդրանիկ Հակոբյանին։ Սույն թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Շինարարներ 25 հասցեում գտնվող VTB բանկի մոտ՝ Անդրանիկ Հակոբյանի տան հարակից բակում, Սևակ Սերոբյանի (ծնված 02.08.87-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում)…
Բուլղարիայում հուլիսի 3-ին և 4-ին կայացած Կիոկուշին կարատեի «Սենշի» պրոֆեսիոնալ լիգայի առաջնությանը մասնակցել են նաև Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 3 մենամարտիկներ: Մրցաշարին մասնակցել են Հովաննես Սարգսյանը, Արթուր Արությունյանը և Արտյոմ Գրիգորյանը՝ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ: Հայ 3 մենամարտիկներն էլ հանդես են եկել փայլուն մենամարտերով՝ գրանցելով միայն հաղթանակներ:
Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի (Շիհան, սև գոտի 5-րդ դան) նախաձեռնությամբ՝ մարտի 1-4-ը Վիկտոր Ֆոմինը (Շիհան, սև գոտի 7-րդ դան) Երևանում անցկացրել է սեմինար – պարապմունքներ՝ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչների և մարզիկների համար: Նպատակն է եղել ֆեդերացիայի անդամներին զինել նոր գիտելիքներով ու հմտություններով: Սա ևս խթան կհանդիսանա ֆեդերացիայի ներկայացուցիչների համար առաջիկայում կայանալիք առաջնություններում…