Անդրանիկ Փիլոյան
ԱԻՆ նորանշանակ նախարարը ուղերձ է հղել
ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանը ուղերձ է հղել, որում ասվում է. «ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար այս բարդ և օրհասական պահին՝ ելնելով բացառապես հայրենիքին ծառայելու և այն հզորացնելու մղումից։ Իհարկե, տասնյակ անգամ հեշտ է այս ծանրագույն բեռը թոթափել ուսերից, սակայն, եթե յուրաքանչյուրն առաջնորդվի պատասխանատվությունից խուսափելու սկզբունքով, ապա բոլորիս սիրելի հայրենիքն…
Վարչապետը ներկայացրել է ԱԻ նորանշանակ նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին…
Եվս 2 սպաներ կարժանանան ազգային հերոսի կոչման. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում, նա հյատնում է, որ ևս 2 սպաներ կարժանանան ազգային հերոսի կոչման: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում…
5-րդ զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները
Ապրիլի 9-ին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում զորամիավորման և ենթակա զորամասերի կատարած աշխատանքները։ Քննարկվել են զորամասերում առկա իրավիճակը և առօրյա ծառայության կազմակերպման հետ կապված հարցեր, զորամասերի հրամանատարներին տրվել են ցուցումներ առաջիկա աշխատանքների իրականացման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։




