Անդրեյ Տարան
Ուկրաինայի ՊՆ ղեկավարն ու Բայրաքթարների ստեղծողը քննարկել են ռազմական համագործակցությունը
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հանդիպել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն ու թուրքական Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ՊՆ-ից։ Նշվում է, որ նրանք քննարկել ռազմական ոլորտում ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունները, ինչպես նաև խոսել Ուկրաինայում թուրքական Bayraktar TB2 անօդաչուներ արտադրելու հնարավորության ու հեռանկարի մասին։

