Նորաձևության աշխարհի լեգենդներից մեկը 73 տարեկանում հեռացել է կյանքից․ խոսքը Անդրե Լեոն Թելիի մասին է։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Նշվում է, որ Թելին եղել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ու նրա տիկնոջ՝ Միշել Օբամայի անձնական ոճաբանը։ Թելին հայտնի է նաև, որպես Vogue ամսագրի կրեատիվ տնօրեն։