անընդունելի է
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Ստանո
Եվրոպական միությունը Բաքվին հստակ ուղերձներ է հղում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։ «Մենք սերտ…
Վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անգործությունն անընդունելի է. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ: Հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի կողմից Արցախի և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա։ 2022 թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները,…
Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը. ՀՀ վարչապետ
Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր-օրի սրվում է, այսօր կառավարությաա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում, նշեց վարչապետը՝ շարունակելով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի…
Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի միակողմանի ագրեսիան անընդունելի է․ Լիոնի քաղաքապետ
Ֆրանսիայի Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն անդրադարձել է ադրբեջանական հարձակմանը՝ անընդունելի համարելով հայ ժողովրդի դեմ ագրեսիան: Քաղաքապետն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի միակողմանի ագրեսիան անընդունելի է: Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը պետք է գործեն»,-շեշտել է Դուսեն: Նա նաև նշել է, որ իր մտքերը պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքների հետ են, Լիոնը…




