Անխախտ եղբայրություն
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները, կիրակի լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում: ««Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները չեղյալ են հայտարարվել ղեկավարության որոշմամբ»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: ՀԱՊԿ երկրների «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները պետք է տեղի ունենային Ղրղզստանի «էդելվեյս» զորավարժարանում հոկտեմբերին։
Տաջիկստանի Խարբ Մայդոն զորափորձարանում, որը Աֆղանստանի հետ սահմանին է, տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք տեղի կունենան մինչև հոկտեմբերի 29-ը: «Այսօր տրվել է «Անխախտ եղբայրություն-2019» միջազգային համատեղ վարժանքների մեկնարկը, որն անցկացվում է Տաջիկստանի Հանրապետության տարածքում՝ Խարբ Մայդոն զորավարժարանում»,-բացման խոսքում ասել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար…