անհետացած ինքնաթիռ
Ինդոնեզիայում անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են
Ինդոնեզիայի իշխանությունները լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում՝ հայտնաբերելու Indonesia Air Transport-ի ATR 42-500 տուրբոպրոպ ինքնաթիռը, որն անհետացել է Հարավային Սուլավեսիի լեռնային շրջանում: Ինքնաթիռում եղել է 11 մարդ։
Սայալի հարազատները ցանկանում են սեփական միջոցներով շարունակել որոնողական աշխատանքները
Կիսապաշտպան Էմիլիանո Սալայի ընտանիքի անդամները չեն կորցնում ֆուտբոլիստին և օդաչուին գտնելու հույսերը: Սալայի ընկերները, բարեկամները և գործակալ Մեյսա Նդիայեն մտադիր են նավակներ և ջրասուզակներ վարձել` որոնողական աշխատանքները շարունակելու համար: Այս մասին հաղորդում է Ole-ն` հղում անելով Սալայի ընկերոջը` Մարտին Մոլտենիին: Ավելի վաղ Գերնսիի ոստիկանությունը պաշտոնապես դադարեցրել է ֆուտբոլիստի որոնողական աշխատանքները: Փոխանցում է armsport.am-ը։
Մեսսին խնդրել է ոստիկանությանը շարունակել Սալայի որոնողական աշխատանքները
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խնդրել է ոստիկանությանը շարունակել անհետ կորած ինքնաթիռի որոնումները, որտեղ եղել է «Քարդիֆի» հարձակվող Էմիլիանո Սալան. «Երբ դեռ կան հնարավորություններ և հույս, ապա մենք խնդրում ենք ոստիկանությանը շարունակել որոնողական աշխատանքները: Իմ աջակցությունը Սալայի ընտանիքին և մտերիմներին»,- գրել է Մեսսին Instagram-ում: Նախկինում նույն խնդրանքով էին հանդես եկել նաև Գոնսալո Իգուայինը, Սերխիո Ագուերոն և…
Էմիլիանո Սալայի որոնողական աշխատանքները դադարեցվել են
Արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի ակտիվ որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այս մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին: 3 օր տևած աշխատանքներից հետո նրանք հայտարարել են, որ դժվարին որոշում են կայացրել, քանի որ ինքնաթիռում գտնվողների փրկված լինելու հավանականությունը շատ փոքր է: 28-ամյա Էմիլինո Սալայի ինքնաթիռը վթարի է ենթարկվել հունվարի 21-ի երեկոյան: Մասնավոր ինքնաթիռ է…
Սալայի ինքնաթիռի օդաչուն թռիչքներ իրականացնելու համար անհաժեշտ թույլտվություն չի ունեցել․ The Times
Շարունակվում է «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալայի անհետացած ինքնաթիռի գործով հետաքննությունը: Ինչպես հայտնում է The Times-ը, հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ օդաչու Դևիդ Իբոտսոնը վճարովի թռիչքներ իրականացնելու համար անհաժեշտ թույլտվություն չի ունեցել: Այս պահին հստակեցվում է՝ արդյոք Սալայի չվերթը վճարովի՞ էր, թե՞ մասնավոր: Հիշեցնենք՝ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Սալան «Քարդիֆ» է տեղափոխվել «Նանտից»: Հունվարի 21-ի…
Քարդիֆ Սիթին ֆուտբոլիստներին արգելել է մեկնաբանել Սալայի ինքնաթիռի անհետացումը
«Քարդիֆ Սիթիի» ղեկավարությունն իր ֆուտբոլիստներին արգելել է որևէ մեկնաբանություն անել անգլիական թիմի նորեկ Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի անհետացումը, հայտնում է L՛Equipe-ը: Երեկ երեկոյան Սալան հրաժեշտ է տվել «Նանտի» իր խաղընկերներին և մասնավոր ինքնաթիռով ուղևորվել Ուելս, սակայն սպասվելիք վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից, ինչից հետո երկու ուղղաթիռ և մի քանի փրկարար…






