անհնազանդություն
Մայրաքաղաքում անհնազանդության ակցիաները վերսկսվել են
«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները։ Մայրաքաղաքում մի շարք փողոցներ են փակվել: Վաղ առավոտից փակվել են Հովսեփ Էմին փողոցը, Բաղրամյան փողոցի Բարեկամություն մետրոյի հատվածը, որոնք կարճ ժամանակ անց բացվել են: Փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը, Տերյան, Աբովյան փողոցները։ Նոր Նորքում ևս փողոցներ են փակվել, փորձել են փակել Կիևյան փողոցը: Խցանված…
Այս պահին մետրոպոլիտենը փակ է
Երևանի մետրոպոլիտենը գրառում է կատարել Facebook-ում և հայտնում է, որ այս պահին մետրոպոլիտենը փակ է: «Հարգելի՛ ուղևորներ, քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Մետրոպոլիտենի «Գործարանային»կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։ https://www.facebook.com/yermetro/posts/2566588710253253
Մեղրիում ծառայող զինվորների հարազատները բողոքում են և պահանջում հանդիպում նախարարի հետ
Մեղրիի զորամասերից մեկում ծառայող մի խումբ զինվորների ծնողներ այսօր վաղ առավոտից իրենց բողոքն էին արտահայտում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Զինվորներից մեկի մայրը պատմել է, որ ինքը մի քանի օր լուր չի ունեցել որդուց, հետո նրան գտել է կալանքի տակ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում։ Երկու օր առաջ կինը հանդիպել է որդուն…



