անձնական ռեկորդ է սահմանել
Բենզեման անձնական ռեկորդ է սահմանել Ռեալում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում: Ֆրանսիացու համար այս գոլը 36-րդն էր Արքայական ակումբի կազմում 2021 թվականին։ Սա նրա անձնական ռեկորդն է: Նախորդ լավագույն ցուցանիշը Բենզեման սահմանել էր 2019թվականին` դառնալով 35 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ, Բենզեման այս օրացուցային տարում 45 գոլ ունի ակումբի և ազգային հավաքականի կազմում:

