անվախ
Կապիտան Սանամյանը կասեցրել է ԱՆՎԱԽ դիրքի ուղղությամբ հակառակորդի գրոհները. ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարության մաուլի խոսնակ Շուշան Ստեփանայնաը գրառում է կատարել -ում: ՊՆ խոսնակը հայտնում է, որ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: «Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Ռ.Սանամյանը, որպես…
«Անվախ» դիրքի ուղղությամբ Ադրբեջանի անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ երեկ` հուլիսի 21-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ-ի անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3072121432823996
Ադրբեջանական դիվերսիոն փորձին մասնակցել է 100 մարդ. Վարչապետ
Այսօր` հուլիսի 16-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս գիշեր ժամը 3:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներն, ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի «անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Վարչապետը մանրամասնեց, որ դիրքը գտնվում է Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ և հենց այս…



