անվտանգության օր
«Անվտանգության օր» 5-րդ զորամիավորումում
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորումներ: Դրանք առնչվել են հիմնականում առօրյա ծառայության ընթացքում ի հայտ եկած հարցերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Անվտանգության օր 4-րդ զորամիավորումում
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը զինվորական ծառայության ժամանակ» թեմայով պարապմունքներ: Բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Անվտանգության օր բանակում
Սեպտեմբերի 18-ին զինծառայության անվտանգության արդյունավետության բարձրացման նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Բացազատվել են ուսումնական կետեր, հրամանատարներն անցկացրել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
«Անվտանգության օր» զորամասերում
Օգոստոսի 14-ին 4-րդ զորամիավորման մշտական տեղակայման վայրում և ենթակա զորամասերում անցկացվել է «Անվտանգության օր»: Պարապմունքների պլանի համաձայն՝ բացազատված 9 ուսումնական կետերում պարապմունքի ղեկավարները ներկայացրել են ծառայության ընթացքում անվտանգության կանոնները, դրանց պահպանման և ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն և նրբությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
«Անվտանգության օր» 5-րդ զորամիավորումում
Մայիսի 15-ին, 5-րդ զորամիավորման պատրաստության պլանի համաձայն, վարչակազմի և շտաբային ստորաբաժանման հետ անցկացվել են «Անվտանգության օր» թեմայով պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերի ղեկավարների հետ անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք, ստուգվել նրանց պատրաստվածության մակարդակը: Ամենօրյա ծառայության անվտանգության կանոնների արդյունավետ ուսուցման նպատակով ընտրվել են հիմնականում առօրյա զինվորական գործունեությանը վերաբերող թեմաներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։