անվտանգ տարածք

  • Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

    Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

    Հուլիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Վեդի քաղաքում, Վայոց ձորի մարզի Գլաձոր, Շիրակի մարզի Ախուրյան գյուղերում: 7 ահազանգ՝ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 գյուրզա, 3…

  • Վարժանք՝ Բերդում․ անցկացվել է բնակչության ազդարարում և տարահանում

    Վարժանք՝ Բերդում․ անցկացվել է բնակչության ազդարարում և տարահանում

    ԱԻՆ-ը հայտնում է, որ Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Բերդ քաղաքի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղում անցկացվել է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք, գործարկվել է ընկերությունում տեղադրված շչակը: Ըստ սցենարի՝ գործարանի տարածքում հայտնաբերվել է հրդեհի օջախ և թորման արտադրամասում պայմանական տուժած։ Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհի օջախը, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն: Ծավալվել է տարահանման հավաքակայան, աշխատակիցները…

  • Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք

    Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք

    Հուլիսի 2-ին, ժամը 11:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի պատշգամբում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:27-ին, մարվել՝ 11:28-ին: Տան պատշգամբում այրվել է գազի 5 կգ-անոց բալոնից արտահոսած գազը. տուժածներ չկան: Փրկարարները…

  • Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում նկատված գյուրզային

    Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում նկատված գյուրզային

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 12-ին, ժամը 15:05-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում՝ պատի արանքում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: