Անցկացման վայր

  • Առաջին խմբի 3 ակումբի տնային խաղերի անցկացման վայրերը փոխվել են

    Առաջին խմբի 3 ակումբի տնային խաղերի անցկացման վայրերը փոխվել են

    Փոփոխվել է Առաջին խմբի մի քանի թիմերի տնային հանդիպումների անցկացման վայրը: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից։ Նշվում է, որ ՀՀ Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանից սկսած՝ «Ալաշկերտ-2» թիմը տնային հանդիպումներն կանցկացնի Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, ԲԿՄԱ-ն՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, իսկ «Սևանը»՝ Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում։