անցնում են ուժեղացված ծառայության
Արցախի ոստիկանությունը անցնում է ուժեղացված ծառայության
Ամանորի և Սուրբծննդյան տոներին ընդառաջ, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ դեկտեմբերի 21-ից ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության: Նպատակը՝ տոնական օրերին հանրապետությունում հասարակական կարգի և քաղաքացիների անվտանգության պատշաճ ապահովումն է: Նախատոնական օրերին, մասնավորապես, ուժեղացված ծառայություն կիրականացնեն ոստիկանության պրոֆիլակտիկայի ծառայության ստորաբաժանումները, պարեկապահակետային ծառայության, քրեական հետախուզության և ճանապարհային ոստիկանության ծառայողները: «Տոնական օրերին…