Աշխատանքի և սոցիալական ծառայության նախարարություն
Ստեղծել ենք անձի ֆունկցիոնալության գնահատման՝ մեր երկրին համապատասխանող մոդել. Զարուհի Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհրդի նիստը: Քննարկմանն էր ներկայացվել Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիրը: Ծրագրի մանրամասներին ծանոթանալուց առաջ նախարար Զարուհի Բաթոյանը խոսել է ոլորտի ընդհանուր խնդիրներից՝ նշելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներն…

