աշխատավարձի բարձրացում
Գերմանիայի երեք օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել գործադուլի կապակցությամբ
Գերմանիայի երեք օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել անվտանգության ծառայության աշխատողների գործադուլի կապակցությամբ, ասված է Շտուտգարտի, Քյոլն/Բոննի և Դյուսելդորֆի օդանավակայանների մամուլի հաղորդագրությունում: Այսպես, Դյուսելդորֆում չեղարկվել են 570 չվերթներից 350-ը, Քյոլն/Բոննում՝ ավելի քան 130-ը: Շտուտգարտի օդանավակայանում կչեղարկվի շուրջ 500 չվերթ: Չվացուցակի այս փոփոխությունները կվերաբերեն մոտավորապես 110 հազար ուղևորների: Անվտանգության ծառայության աշխատակիցների գործադուլը կտևի մինչև հունվարի 11-ի ժամը…
Շուրջ 200 մլն մարդ է մասնակցում Հնդկաստանում սկսված համազգային գործադուլին
Հնդկաստանում շուրջ 200 մլն մարդ է մասնակցում համազգային գործադուլին, որը հունվարի 8-ին սկսվել է մի շարք համազգային արհմիությունների ու ձախ շարժումների կոչով: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչ արհմիությունների ղեկավարներին: Բողոքի մասնակիցները կարգախոսներ են առաջադրել արդյունաբերության տարբեր ճյուղերում նվազագույն աշխատավարձի և թոշակների բարձրացման, սոցիալական պայմանների բարելավման, գործազուրկ երիտասարդության համար աշխատատեղեր բացելու և…


