Աշոտ Դանիելյան
Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին
Փետրվարի 22-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է ՀՀ սպորտի վարպետ, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, ով տասնօրյա ժամկետով Արցախում է ԱՀ ծանրամարտի ասոցիացիայի հրավերով: Ողջունելով հյուրին` Նարինե Աղաբալյանն ասել է, որ արցախցիները միշտ հպարտացել են ծանրորդուհու հաջողություններով ու ձեռբերումներով: Այս մասին հայտնում են Արցախի ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից:…

