Աշոտ Հովակիմյան

  • Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) հոկտեմբերի 16-ին իր հավատարմագրերը հանձնեց Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորուտ Պախորին (Borut Pahor)։ Բորուտ Պախորը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը և տնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։ Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունն՝ ակտիվ գործունեությամբ…

    Սլովենիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
  • ՀՀ նախագահի հրամանագրով Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվեց Չեռնոգորիայու ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից: https://www.facebook.com/MFA.Armenia/posts/3330554386970734?__xts__[0]=68.ARDiIj0eJHCitcxdxexORjhzbBg1kbzlt_JD8KpHDhysasNc4DIQG8Gm5V9QoKGQBRNYD1toR57o24tS3lCjzayo0x-1OR7EiTPgNE7pdrskZuruHVGXUjsJnQx-2xfh2KH7h6F4MATZr93rILSHyTITpr3vjAOxZD2PROhrj3tTSrwGhI8QvdeQTb5WXHBREmytyzndugxbxyLrJp27c4-w2gs6D0NAG_htWLyoRiiwhRJN9viQID5gedKnjig0e8V9Dlg4MUcBcKvWDulRYh0M5Cf3QzylBvqKkxVmRUAQJtRfYOY8sp0gGi4f-M0mEqmwYzeUMaLMx7W3N8vcv-ZyDg&__tn__=-R  

    Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեռնոգորիայում ՀՀ դեսպան
  • Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ, Ծովահենների կուսակցության վարչության, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ Վոյտյեխ Պիկալի (Vojtěch Pikal) հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-չեխական հարաբերությունների ընդհանուր օրակարգին, հատկապես միջխորհրդարանական շփումների շրջանակներում։ Դեսպան Հովակիմյանը գոհունակություն հայտնեց Չեխիայի պատգամավորների պալատի կողմից ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի վավերացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված…

    Դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահի հետ
  • Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը (Tomáš Petříček)։ Նախարարը, ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին, բարձր գնահատեց Հայաստանի և Չեխիայի միջև ընթացող քաղաքական երկխոսությունը ինչպես երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այնպես էլ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում։ Հատկապես շեշտվեց Չեխիայի հետաքրքրվածությունը ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափի պահպանման և ամրապնդման, նրան նոր լիցք հաղորդելու հարցում։ ՀՀ դեսպանը…

    ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի հետ
  • Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարագրերը հանձնեց ՉՀ նախագահ Միլոշ Զեմանին։ Հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում նախագահ Զեմանը շնորհավորեց և հաջողություն մաղթեց դեսպան Հովակիմյանին՝ իր առաքելությունը Չեխիայի Հանրապետությունում ստանձնելու կապակցությամբ։ Նախագահը բարձր գնահատական տվեց առկա հայ-չեխական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, գոհունակությամբ ընդգծելով, որ վերջին տարիներին և հատկապես 2016թ․ իր՝ Հայաստան կատարած այցից…

    Դեսպան Աշոտ Հովակիմյանը հավատարմագրերն է հանձնել Չեխիայի նախագահ
  • Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հունվարի 17-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արարողակարգի տնօրեն Մարկետա Շարբոխովային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում տկն․ Շարբոխովան շնորհավորեց Աշոտ Հովակիմյանին Չեխիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:…

    Չեխիայում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել
  • Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աշոտ Հովակիմյանին ազատել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Նա նույն հոդվածի 1-ին մասով Կարեն Նազարյանին եւս ազատել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նիկոլ Փաշինյանն Արտակ Ապիտոնյանին նշանակել…

    Փաշինյանի նոր նշանակումները