աշուն
Ո՞ր հիվանդություններն են աշնանը սրվում
Աշնանը սրվում են թոքերի հետ կապված հիվանդությունները, սրտանոթային և հոգեկան հիվանդությունները, ինչպես նաև սուր շնչառական վիրուսային վարակները և կորոնավիրուսը, «Մոսկվա-24»-ին ասել է իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը։ Նրա խոսքով՝ եղանակային պայմանների տատանումները սթրես են օրգանիզմի համար։ Սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ կարող են արյան ճնշման տատանումներ, առիթմիա լինել: Թոքերի հիվանդությունների առկայության դեպքում մրսածության պատճառով…
Աշնանային էտն ամբողջ ծավալով շարունակվում է (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Facebook-ի էջում լուսանկարներ են հրապարակվել, որին կից գրված է․ «Աշնանային էտն ամբողջ ծավալով շարունակվում է, այս պահին աշխատանքներն իրականացվում են Թումանյան փողոցում։ Ընդհանուր մոտ 170 ծառ կէտվի միայն Կենտրոն վարչական շրջանում»։ https://www.facebook.com/kanachyerevanam/posts/295953941954634
ՌԴ-ում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը վրա կհասնի աշնանը
Интерфакс-ի հաղորդմամբ՝ ՌԴ առողջապահության նախարարության մերձմոսկովյան ղեկավար Սվետլանա Ստրիգունկովան հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը վրա կհասնի աշնան մոտ: «Դրա համար էլ զինվում ենք պաշտպանիչ միջոցներով նաև առաջիկա ժամանակաշրջանում»,- նշել է Ստրիգունկովան։ Նրա տվյալներով՝ բուժանձնակազմի համար ներկայումս ունեցած պաշտպանիչ միջոցները կբավականացնեն ևս մեկ ամիս՝ հաշվի առնելով գործող պահանջմունքները:



