Աշրաֆ Գանի
Թալիբները պահանջում են վերադարձնել Գանիի կողմից երկրից դուրս բերված գումարները
Թալիբները պահանջում են Աֆղանստանին հանձնել երկրի նախկին նախագահ Աշրաֆ Գանիի կողմից երկրից դուրս բերված գումարները։ Այս մասին RIA-ին ասել է թալիբ պաշտոնյան։ Ծայրահեղական շարժման ներկայացուցիչը նշել է, որ նրանք Գանիի արտահանձնում չեն ցանկանում։ Նա նշել է, որ իրենց պետք են «գողացված» պետական միջոցները, որոնք պատկանում են իրենց ժողովրդին ու բանկերին։
Լրատվամիջոցները նշել են Աֆղանստանի նախագահի գտնվելու վայրը
Kabul News հեռուստաալիքը հայտնել է, որ Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Գանին գտնվում է ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Ավելի վաղ նշվել էր նաև, որ Գանին Օման է մեկնել: Թալիբների կողմից երկրի գրավումից հետո մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս լքել են Աֆղանստանը:
Աֆղանստանի նախագահը Ուզբեկստանում է
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին արդեն ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտ։ Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն։ Նա կնոջ ու ազգային անվտանգության հարցերով իր գրասենյակի տնօրենի հետ է։ Նշենք, որ Գանին մեկնել էր Աֆղանստանից այն բանից հետո, երբ «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամները մուտք էին գործել Քաբուլ՝ վռնդելու իշխանություններին և նախագահին։ Գանին իր այս քայլը մեկնաբանել է…
Աֆղանստանի նախագահը հայտնել է հրադադարի հաստատման հնարավորության մասին
AFP-ն հայտնում է, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին օգոստոսի 14-ին հայտարարել է հրատապ խորհրդակցություններ սկսելու մասին։ Խորհրդակցության նպատակը կառավարական ուժերի և ծայրահեղական «Թալիբան» շարժման միջև հրադադարի հաստատումն է: «Հրատապ քննարկումներ են իրականացվում, որպեսզի վերջ տրվի պատերազմին»,- Քաբուլում ելույթի ժամանակ հայտարարել է Գանին: Հիշեցնենք, որ «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները զավթել են Աֆղանստանի շուրջ 65 տոկոսը։ Մինչ…



