ապրիլի 24

  • «Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ից 25-ը ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու նպատակով: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության 300 աշխատակիցներ՝ 250 մաքրուհիներ և 50 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 ժամ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին…

    Ապրիլի 23-25 «Սանիթեք»-ը կաշխատի արտակարգ ռեժիմով
  • Rusarminfo-ի տեղեկություններով՝ Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը Ռուսաստանի ողջ տարածքում կանցկացվեն հիշատակման միջոցառումներ: Ղրիմում ապրիլի 24-ի կեսօրին Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում կկայանա ժամերգություն, որից հետո Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի մոտ` հին հայկական գերեզմանատան տարածքում, տեղի կունենա բողոքի ակցիա: Երեկոյան Սիմֆերոպոում տեղի կունենա համերգ, որից հետո կայարանի հրապարակում կկայանա «վառիր հիշատակի մոմը» ակցիան: Խաբարովսկի…

    Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Ռուսաստանում
  • Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով. Հ. 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ -Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ…

    Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ
  • Ուշադրություն. փակ են լինելու փողոցներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Orer.eu-ի հաղորդմամբ՝ Ապրիլի 24-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մի շարք միջոցառումներ են սպասվում Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Ներկայացնում ենք միջոցառումներն ըստ ժամանակացույցի. 17։00-Ծաղիկների զետեղում խաչքարի մոտ, հասցե՝ Յինդրիշսկա 31, Պրահա 1, 110 00, 18։00- Եկեղեցական արարողություն, հուշ-ձեռնարկ «Սուրբ Հոգի» եկեղեցում, Սրբոց Նահատակաց տոնին նվիրված արարողություն, Բարսեղ վարդապետ Փիլավչյան, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր…

    Ապրիլի 24-ին Պրահայում Հայոց Ցեղասպանության օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն
  • Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը: Աքսոյը Մակրոնի որոշումը համարել է ընտրությունների ժամանակ հայ ընտրողների քվեներն ստանալուն միտված քայլ: Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը մյուս թուրք պետական գործիչների նման…

    Ապրիլի 24-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն