Ապրիլի 30
Ապրիլի 30-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ, որը վերջին 2 տարիներին չի անցկացվել՝ համավարակով պայմանավորված։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նրա խոսքով՝ կարող է եղանակային խնդիր լինել, սակայն շաբաթօրյակի օրը չեն փոխի, իսկ այն մարզերում, որտեղ եղանակը թույլ չի տա, կտեղափոխեն մյուս շաբաթ։ Սանոսյանը հորդորեց բոլորին՝ ներգրավվել շաբաթօրյակի աշխատանքներին։